«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն իրականացրել է «Երիտասարդների մասնակցության խթանումը Լոռիում․ քաղաքացիական ներգրավվածության բարձրացում տեղական և տարածաշրջանային մակարդակներում» ծրագիրը։ Այս նախաձեռնությունը կենտրոնացած էր Լոռու մարզում երիտասարդների դերի հզորացման և տեղական ինքնակառավարման գործընթացներում նրանց գործուն մասնակցության վրա։
Հիմնական նպատակները.
- Խթանել երիտասարդների ներգրավվածությունը ՏԻՄ որոշումների կայացման գործընթացներում։
- Նպաստել ներառական և արդյունավետ տեղական քաղաքականությունների մշակմանը։
- Զարգացնել երիտասարդների քաղաքացիական գիտակցությունն ու առաջնորդական հմտությունները։
Թիրախային համայնքները. Ծրագրի շրջանակներում աշխատանքներ են իրականացվել Լոռու մարզի Թումանյան, Տաշիր, Փամբակ և Գյուլագարակ համայնքներում։
Սույն միջոցառումն իրականացվել է «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո գործող «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Երիտասարդների ներգրավում և հզորացում» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվել է Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության կողմից։
