Գործառնական համակարգող
Brief info
Մադլեն Մինասյանը միացել է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ին 2020 թվականին՝ որպես ծրագրի մասնակից։
Ծրագրի ավարտից հետո նա մի քանի ամիս կամավորական աշխատանք է իրականացրել կազմակերպությունում, այնուհետև աշխատանքային թիմին միացել է որպես ծրագրի համակարգող։ Այս տարիներին նա համակարգել է «Տեղական ժողովրդավարության ճամբար», «Միասին հանուն տեղական ժողովրդավարության», «Ֆինանսական գրագիտության դպրոց» ծրագրերը և ղեկավարել է «Երիտասարդները՝ հանուն մեդիագրագիտության տարածման Լոռու ու Սյունիքի մարզերում», «Կապը համայնքի հետ․ տեղահանված քաղաքացիների հզորացումը և տեղական ինքնակառավարումը», «Առաջնորդելով համայնքում»՝ Լոռու ու Տավուշի մարզերի աղջիկների հզորացման ծրագիր, ինչպես նաև «Կոտրելով կարծրատիպերը․ գենդերային հավասարության խթանում Վանաձոր համայնքում» ծրագրերը։
Այս պահին նա ղեկավարում է «The "SHE" in Civic» և «SD պլատֆորմ Հայաստան» ծրագրերը։ 2025 թվականի մայիս ամսից հանդիսանում է կազմակերպության գործառնական համակարգողը։
Մադլենը 2022 թվականին վերապատրաստվել է ԿԳՄՍ նախարարության կողմից՝ որպես երիտասարդական աշխատող։
2023 թվականին մասնակցել է Եվրոպական երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպված երիտասարդական աշխատողների վերապատրաստման ծրագրին։ Նա հանդիսանում է «EU4Youth» և «Young European Ambassadors» միջազգային երիտասարդական ցանցերի անդամ։
Մադլենը ունի տեղական և միջազգային ծրագրերին մասնակցության հարուստ փորձ։ Նա մասնակցել է փոխանակման ծրագրերի Վրաստանում, Ուկրաինայում, Իսպանիայում, Ֆրանսիայում և Ռումինիայում։
