Skip to content Skip to footer

Վերջին օրերին նկատվել են դեպքեր, երբ անհայտ անձինք, հանդես գալով «ՎՏԲ — Հայաստան Բանկի» անունից, քաղաքացիներին ուղարկում են կասկածելի հղումներ պարունակող հաղորդագրություններ (SMS, e — mail կամ մեսենջերներով)։
Փորձենք պարզաբանել իրավիճակը և ներկայացնել այն հիմնական պատճառները, որոնք ցույց են տալիս, որ սա խարդախություն է և որևէ կապ չունի իրական բանկի հետ։

Ինչպե՞ս տարբերել կեղծ հաղորդագրությունները

1․ Կասկածելի հղումներ (URL) — պաշտոնական բանկը երբեք չի ուղարկում հղումներ, որոնք տանում են դեպի անհայտ կամ կասկածելի տիրույթներ։

Օրինակներ (ԿԵՂԾ հղումներ)՝

  1. Vtb-armenia-win.xyz
  2. Secure-bank-login.com

ՎՏԲ-Հայաստան Բանկի միակ պաշտոնական կայքը՝ vtb.am։

2․ Անձնական տվյալների պահանջ

Հիշե՛ք՝ բանկի աշխատակիցը երբեք չի խնդրում տրամադրել՝

  • Քարտի CVV կոդը (քարտի հետնամասի 3 նիշը),
  • PIN կոդը,
  • SMS-ով ստացված մեկանգամյա գաղտնաբառը։

3․ Մարդուն շտապեցնելու և վախեցնելու փորձեր

Խարդախները հաճախ օգտագործում են հետևյալ ձևակերպումները՝

  • «Ձեր հաշիվը կկարգելափակվի»,
  • «Անհրաժեշտ է անհապաղ հաստատում»,
  • «Դուք շահել եք մրցանակ»։

Սրանք կիրառվում են՝ մարդուն արագ քայլի դրդելու և հղման վրա սեղմել տալու համար։

ԿԵՂԾ հաղորդագրության օրինակ՝

Հարգելի հաճախորդ, Ձեր հաշիվը կասեցվելու է,մուտք գործեք հղումով՝ secure-bank-login.com

 Նշում սա օրինակ է և իրական հաղորդագրություն չէ։

ՎՏԲ-Հայաստան Բանկի իրական կոնտակտներ՝

  1. Նրա պաշտոնական կայքը՝ vtb.am,
  2. Բանկի մասնաճյուղեր։

Ի՞նչ անել, եթե ստացել եք նման հաղորդագրություն

 1)Մի՛ սեղմեք կասկածելի հղումների վրա։

 2)Մի՛ տրամադրեք անձնական կամ բանկային տվյալներ։

 3)Ստուգեք տեղեկատվությունը միայն բանկի պաշտոնական կայքում կամ մասնաճյուղում։

 4)Տեղեկացրեք ձեր մտերիմներին, հատկապես տարեցներին։

ԿԱՐԵՎՈՐ

ՎՏԲ — Հայաստան Բանկը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կողմից իրականացվող զեղծարարությունների համար, եթե հաճախորդը ինքնակամ տրամադրել է իր տվյալները կեղծ հարթակներում։

Եղե՛ք զգոն և պաշտպանե՛ք ձեր ֆինանսական միջոցները թվային խարդախություններից։

«Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները»:

“This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region and do not necessarily reflect the views of the European Union.”

Ամբողջական նյութը հասանելի է հայերենով։

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.