Այսօր սոցիալական ցանցերը դարձել են տեղեկատվության հիմնական աղբյուրներից մեկը, սակայն շատ հեշտ է այնտեղ հանդիպել նաև ֆեյք կամ ոչ պաշտոնական էջերի։ Այսօր մենք «Yerevan City» սուպերմարկետների ցանցի օրինակով ցույց կտանք, թե որքան կարևոր է տարբերել իրական աղբյուրը կեղծից։ Ստորև ներկայացված է երկու էջերի համեմատական վերլուծությունը, որի միջոցով պարզ է դառնում՝ որն է պաշտոնական, և որը՝ ֆեյք։
1-ին էջ— Պաշտոնական «Yerevan City»
Պաշտոնական էջը ունի մի շարք հստակ հատկանիշներ, որոնք բնորոշ են խոշոր և վստահելի կազմակերպություններին։

1․Հետևորդների և հրապարակումների քանակ
• Էջն ունի շուրջ 493 հազար հետևորդ, ինչը վկայում է լայն ճանաչելիության և տարիների ընթացքում ձևավորված վստահության մասին։
• 13 հազարից ավելի հրապարակումներ ցույց են տալիս, որ էջը երկար ժամանակ ակտիվ է եղել և շարունակաբար թարմացվել է։
2.Պաշտոնական կայք և կոնտակտային տվյալներ
• Էջում նշված է պաշտոնական կայքի հղումը՝ yerevan-city.am
• Տրված են հասցեներ և կապի միջոցներ, ինչը խոսում է բաց և թափանցիկ գործունեության մասին
• Մեծ կազմակերպությունները սովորաբար չեն թաքցնում իրենց գտնվելու վայրը, քանի որ պատասխանատու են հաճախորդների առաջ
3.Բրենդային ինքնություն և պրոֆեսիոնալ մոտեցում
• Էջի դիզայնը, լոգոն, գույները և հրապարակումների ոճը ամբողջությամբ համահունչ են «Yerevan City» բրենդին
• Տեղադրվում են պաշտոնական հայտարարություններ, ակցիաներ, նորություններ և գովազդներ
4.Ակտիվություն և վստահելիություն
• Էջը մշտապես թարմացվում է
• Կա մեծ ներգրավվածություն՝ մեկնաբանություններ, հավանումներ, տարածումներ
Այս բոլոր հատկանիշները միասին ապացուցում են, որ սա «Yerevan City»-ի պաշտոնական էջն է։
2-րդ էջ— Ֆեյք կամ ոչ պաշտոնական էջ

Երկրորդ էջը չի համապատասխանում պաշտոնական բիզնես էջի չափանիշներին։
1.Ցածր ակտիվություն

• Ունի ընդամենը մոտ 600 հետևորդ
• Միայն 2 հրապարակում, ինչը բացարձակ անհամապատասխան է նման մեծ սուպերմարկետների ցանցին
2.Թափանցիկության բացակայություն
• Չկան պաշտոնական կայքի հղումներ
• Չեն նշված հասցեներ կամ կոնտակտային տվյալներ
• Անհասկանալի է՝ ով է էջը վարում և ինչ նպատակով

4.Վստահության խնդիր
• Ցածր ակտիվությունը և տեղեկատվության սակավությունը առաջացնում են կասկած
• Նման էջերը կարող են օգտագործվել մոլորեցնող տեղեկատվություն տարածելու կամ օգտատերերին խաբելու համար։
Այս բոլոր նշանները ցույց են տալիս, որ էջը ֆեյք է կամ առնվազն ոչ պաշտոնական։
Ինչպես տարբերել պաշտոնական էջը ֆեյքից՝
Հետևորդների մեծ և կայուն քանակ,
հրապարակումների հարուստ պատմություն,
պաշտոնական կայքի առկայություն,
հասցեների և կոնտակտային տվյալների նշում,
թափանցիկ գործունեություն։
Եզրակացություն
Սոցիալական ցանցերում էջի իսկությունը կարելի է պարզել ուշադրություն դարձնելով մանրամասներին։ «Yerevan City»-ի դեպքում ակնհայտ է, որ առաջին էջը պաշտոնական է՝ իր թափանցիկությամբ, ակտիվությամբ և վստահելի տեղեկատվությամբ, իսկ երկրորդը ֆեյք է և չի կարող համարվել վստահելի աղբյուր։
Միշտ կարևոր է ստուգել էջերի հավաստիությունը, որպեսզի խուսափենք ապատեղեկատվությունից և հնարավոր խաբեություններից։
«Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները»:
“This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region and do not necessarily reflect the views of the European Union.”
Ամբողջական նյութը հասանելի է հայերենով։
