«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն մեկնարկել է «Կոտրելով կարծրատիպերը. գենդերային հավասարության խթանում Վանաձոր համայնքում» ծրագիրը:
Ծրագրի նպատակն է նպաստել գենդերային կարծրատիպերի հաղթահարմանը Վանաձոր քաղաքում։
«Կոտրելով կարծրատիպերը. գենդերային հավասարության խթանում Վանաձոր համայնքում» ծրագիրն իրականացվելու է Կանանի ՀԿ-ի կողմից Սոցիալականացում առանց խտրականության․ առողջ հույզերի և հավասար հարաբերությունների խթանում ծրագրի շրջանակներում տրամադրված ենթադրամաշնորհի շնորհիվ,որը ֆինանսավորվում է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանատան կողմից։
