Ծրագրի նպատակն է նպաստել գենդերային կարծրատիպերի հաղթահարմանը Վանաձոր քաղաքում։ Ծրագրի շրջանակներում մասնակիցները հնարավորություն ունեցան զարգացնելու իրենց մեդիագրագիտության և քննադատական մտածողության մակարդակը` գենդերային կարծրատիպերի հաղթահարման համար։ Ինչպես նաև գործնական աշխատանքների միջոցով հասկացան, թե ինչպես կարելի է արդյունավետ արձագանքել գենդերային անհավասարության դրսևորումներին մեդիա տարածքում։
Ծրագրի առաջին փուլում ընտրված մասնակիցները մասնակցեցին մեդիա աշխատարանի, ծանոթացան գենդերային կարծրատիպերի խնդրին և մեդիայում դրանց արձագանքման ուղիներին։ Երկրորդ փուլում մասնակցեցին կրթական քվեստ-խաղի։
Իսկ վերջին՝ երրորդ փուլում մասնակիցների կողմից մշակված բովանդակությամբ ու ներգրավվածությամբ նկարահանվցեն 2 հոլովակներ գենդերային կարծրատիպերի հաղթահարման վերաբերյալ։ Այնուհետև տեղի ունեցավ առցանց փորձի փոխանակման քննարկում տեղական ինֆլյուանսերի հետ։
«Կոտրելով կարծրատիպերը. գենդերային հավասարության խթանում Վանաձոր համայնքում» հնարավոր է դարձել իրականացնել Կանանի ՀԿ-ի կողմից Սոցիալականացում առանց խտրականության․ առողջ հույզերի և հավասար հարաբերությունների խթանում ծրագրի շրջանակներում տրամադրված ենթադրամաշնորհի շնորհիվ,որը ֆինանսավորվում է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանատան կողմից։



