Համայնքային առաջնորդության թեման անմասն չմնաց The “She” in Civic ծրագրի շրջանակներում իրականացվող «STEREOTYPES:CUT» եռօրյա աշխատարանի օրակարգից։ Աշխատարանին հյուրընկալվեց դասընթացավար Ավետիք Խոստեղյանը, ով մասնակիցներին ներկայացրեց համայնքային առաջնորդության էությունը, համայնքային նախաձեռնությունների պլանավորման և դրանց իրականացման կարևորությունը։
Դասընթացի մեկնարկին մասնակիցները սահմանեցին «առաջնորդություն» հասկացությունը և նկարագրեցին առաջնորդին բնորոշ հիմնական կարողությունները՝ ավելի լայն պատկերացում կազմելով համայնքային առաջնորդության դերի վերաբերյալ։ Հանդիպումն անցավ ակտիվ քննարկումների մթնոլորտում, ինչը հնարավորություն տվեց մասնակիցներին վերարժևորել իրենց դերը համայնքային զարգացման գործընթացներում և նախանշել սեփական նախաձեռնությունների իրականացման ուղիները։
The “She” in Civic ծրագիրն իրականացնում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն` CFLI-ի աջակցությամբ։ Այստեղ արտահայտված մտքերը պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտացոլեն CFLI-ի պաշտոնական քաղաքականությունը կամ դիրքորոշումը։
