ՍԴ Պլատֆորմը «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի հետ համատեղ՝ Կապանի երիտասարդների համար իրականացրեց «Աշխատանքային հարցազրուցներ» թեմայով դասընթացը։ Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան աշխատանքային հարցազրույցների գործընթացին, հասկացան հարցազրույցի ընթացքում գործատուի և թեկնածուի դերերը, ինչպես նաև տեղեկացան արդյունավետ նախապատրաստման և ինքնավստահ ներկայանալու կարևորությունը հաջող աշխատանքի ընդունվելու համար։
Սույն աշխատարանը իրականացնում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն՝ «ՍԴ Պլատֆորմ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Մաքս վան դեր Ստուել հիմնադրամի կողմից։
Ծրագիրն իրականացվում է «ՍԴ Պլատֆորմ Հայաստանի» հետ համագործակցությամբ։
