Դեկտեմբերի 10-ին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ «Ազատության գույները․ արվեստն ընդդեմ բռնության» ծրագրի ամփոփիչ միջոցառումը։ Այն միավորել էր արվեստի ուժն ու քաղաքացիական ձայնը՝ ընդդեմ գենդերային բռնության։
Միջոցառումն ընդգրկում էր երկու հիմնական բաղադրիչ․
- Պանելային քննարկում. Բանախոսներ Մարիամ Մուղդուսյանը (գենդերային հարցերով մասնագետ) և Գեղամ Բեգջանյանը (արվեստագետ) անդրադարձան գենդերային բռնության դրսևորումներին, կանխարգելման միջոցներին, ֆեմինիստական արժեքներին և արվեստի դերին հանրային ընկալումների փոփոխության գործում։
- Ֆեմինիստական արվեստի ցուցահանդես. «Արվեստը խոսում է» խորագրով բաց մրցույթի լավագույն աշխատանքների ցուցադրությանը ներկայացված ստեղծագործություններն արտացոլում էին գենդերային արդարության, ազատության, ինքնության և համերաշխության գաղափարները։
Միջոցառման ավարտին հյուրերը «Իմ ուղերձը բռնության դեմ» հատուկ անկյունում թողեցին իրենց գրավոր մտքերն ու ցանկությունները՝ իրենց զորակցությունը հայտնելով բռնության դեմ պայքարին։
«Ազատության գույները․ արվեստը ընդդեմ բռնության» ծրագիրը իրականացնում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն՝ ՀԿՀ ֆինանսավորմամբ։
