Skip to content Skip to footer

Հուլիսի 3-ին «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական հասարակական կազմակերպությունը պաշտոնապես դարձավ Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի հայաստանյան գրասենյակի (DVV International in Armenia) Մեծահասակների ուսումնառության և կրթության (ՄՈՒԿ) ոչ ֆորմալ ցանցի անդամ։

Ցանցի շրջանակներում նախատեսվող հնարավորությունները.

Այս անդամակցությունը կազմակերպությանը հնարավորություն է տալիս ծավալելու գործունեություն հետևյալ ուղղություններով.

  • Մեթոդաբանական ռեսուրսներ. Ոչ ֆորմալ և մեծահասակների կրթության ոլորտում առկա փորձի ու ուսումնական նյութերի կիրառում տեղական ծրագրերում։
  • Համատեղ նախագծեր. Ցանցի անդամ կազմակերպությունների և DVV International-ի հետ համատեղ կրթական նախաձեռնությունների մշակում և իրականացում։
  • Մասնագիտական վերապատրաստումներ. Կազմակերպության դասընթացավարների և մասնագետների մասնակցություն ցանցի կողմից կազմակերպվող որակավորման բարձրացման դասընթացներին։
  • Գործընկերային կապեր. Ոլորտային համագործակցության հաստատում տեղական և միջազգային կրթական կառույցների հետ։
This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.