Skip to content Skip to footer

«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն, համագործակցելով Հրազդանի երիտասարդական կենտրոնի հետ, կազմակերպում է «Թվային քաղաքացիություն» թեմայով աշխատարան։

Աշխատարանի ընթացքում մասնակիցները կծանոթանան թվային քաղաքացիության սկզբունքներին, ՀՀ պետական էլեկտրոնային կառավարման հարթակներին ու դրանց կիրառման հնարավորություններին, ինչպես նաև կսովորեն, թե ինչպես կիրառել թվային գործիքները՝ համայնքային խնդիրների լուծման և հաշվետու կառավարման խթանման նպատակով։ Մասնակիցները նաև հնարավորություն կունենան փոխանակելու փորձ, քննարկելու իրենց համայնքների խնդիրները և ձեռք բերելու գործնական հմտություններ՝ դառնալով ավելի ակտիվ, տեղեկացված և պատասխանատու թվային քաղաքացիներ։

Մանրամասներ.

  • Ամսաթիվ. հուլիսի 16
  • Ժամ. 13:00
  • Վայր. Հրազդանի երիտասարդական կենտրոն

Գրանցման կարգը. Աշխատարանին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել գրանցման հայտը։

Աշխատարանն իրականացվում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի կողմից՝ «ՍԴ Պլատֆորմ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Մաքս վան դեր Ստուել հիմնադրամի (FMS) կողմից և իրականացվում է «ՍԴ Պլատֆորմ Հայաստանի» հետ համագործակցությամբ։

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.