Skip to content Skip to footer

«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն հայտարարում է «Անվտանգ խոսք առցանց հարթակում. Միկրո-ակադեմիա Հայաստանի մարզաբնակ երիտասարդների և կանանց համար» ծրագրի առցանց դասընթացների փուլի հայտերի ընդունումը։

Ուսումնական ողջ ընթացքում մասնակիցներին անհատական մենթորական աջակցություն են ցուցաբերելու ծրագրի նախորդ փուլում վերապատրաստված 10 մենթորները։

Մասնակցության պայմաններ.

  • Թիրախային խումբ. Լոռու, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի բոլոր քաղաքային և գյուղական բնակավայրերից 16-35 տարեկան երիտասարդներ և կանայք, ովքեր ցանկանում են տիրապետել թվային անվտանգության կանոններին։
  • Ձևաչափ. Առցանց՝ Google Classroom հարթակում (նյութերը հասանելի են ուսումնասիրության համար ցանկացած հարմար ժամի)։
  • Բովանդակություն. Կարճ տեքստային դասեր, PPT ներկայացումներ, գիտելիքի ստուգման թեստեր (Google Quiz) և պարզ գործնական առաջադրանքներ։
  • Ավարտական փուլ. Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագրեր։

Գրանցման կարգը. Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հուլիսի 15-ը, ժամը 23:59-ը լրացնել https://docs.google.com/…/1FAIpQLSeJahvz8jJ…/viewform…։

«Անվտանգ խոսք առցանց. Միկրո-ակադեմիա Հայաստանի մարզաբնակ երիտասարդների և կանանց համար» ծրագիրն իրականացվում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի կողմից՝ CIVICUS-ի Թվային ժողովրդավարության նախաձեռնության (DDI) աջակցությամբ։

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.