«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն, համագործակցելով «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի հետ, կազմակերպում է «Վստահելի տեղական ժողովրդավարություն․ երիտասարդների քաղաքացիական մասնակցություն ու ներգրավվածություն» թեմայով աշխատարան։
Միջոցառման նպատակն է խթանել երիտասարդների ակտիվ մասնակցությունը տեղական ժողովրդավարական գործընթացներին, բարձրացնել նրանց քաղաքացիական գիտակցությունը և զարգացնել համայնքային որոշումների կայացման գործընթացներում արդյունավետ ներգրավվելու հմտությունները։
Մանրամասներ.
- Ամսաթիվ. հուլիսի 18
- Ժամ. 12:00
- Վայր. «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ
Գրանցման կարգը. Աշխատարանին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել գրանցման հայտը։
Աշխատարանն իրականացվում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի կողմից՝ «ՍԴ Պլատֆորմ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Մաքս վան դեր Ստուել հիմնադրամի կողմից։ Ծրագիրն իրականացվում է «ՍԴ Պլատֆորմ Հայաստանի» հետ համագործակցությամբ։
