Skip to content Skip to footer

«ՍԴ Պլատֆորմ Հայաստան» ծրագիրն իրականացվում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի կողմից՝ Մաքս վան դեր Ստուել հիմնադրամի ֆինանսավորմամբ։

Ծրագրի նպատակն է բարձրացնել երիտասարդների քաղաքացիական մասնակցությունը, առաջնորդության, թվային և փափուկ հմտությունները, ինչպես նաև խթանել նրանց ակտիվ մասնակցությունը համայնքային և հասարակական կյանքին։ Ծրագիրը նախատեսված է 16 — 25 տարեկան երիտասարդների համար, հատկապես փոքր և սահմանամերձ համայնքներում բնակվող, ոչ ֆորմալ կրթական հնարավորություններից հաճախ դուրս մնացող երիտասարդների և երիտասարդական աշխատողների համար։

Ծրագրի ընթացքում պլանավորված են երեք հիմնական նախաձեռնություններ.

Առաջին նախաձեռնության շրջանակում Լոռու, Շիրակի և Կոտայքի մարզերում կազմակերպվել են աշխատարաններ՝ առաջնորդության, տեղական ժողովրդավարության և թվային քաղաքացիության թեմաներով։


Երկրորդ նախաձեռնությունը՝ «Փափուկ հմտությունների զարգացման ճամբարը», տեղի է ունեցել օգոստոսի 15 — 17-ը։ Ճամբարի ընթացքում մասնակիցները կանդրադառնան թիմային աշխատանքին, վստահության ձևավորմանը և կոնֆլիկտների կառավարմանը, բանակցություններին և ռազմավարական հաղորդակցությանը, ժամանակի և սթրեսի կառավարմանը, ակտիվ քաղաքացիությանը, արդյունավետ մենթորությանը և այլ կարևոր թեմաների։


Երրորդ նախաձեռնությունը դեկտեմբերի 10-ին Երևանում կայանալիք՝ Մարդու իրավունքների օրվան նվիրված ազգային ֆորումն է, որը կհամախմբի երիտասարդներին, որոշում կայացնողներին և պետական, մասնավոր ու քաղաքացիական հասարակության ոլորտների ներկայացուցիչներին։

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.