«Փափուկ հմտությունների զարգացման ճամբարի» վերջին օրն ամփոփվել է մասնակիցներին հավաստագրերի հանձնմամբ։
Ճամբարի ընթացքում երիտասարդները հնարավորություն ունեցան զարգացնելու իրենց հաղորդակցման, թիմային աշխատանքի, առաջնորդության, համագործակցության և այլ կարևոր փափուկ հմտությունները, ինչպես նաև ձեռք բերելու նոր փորձառություն, կապեր և անմոռանալի հիշողություններ։
Ամփոփիչ օրը նշանավորվեց ոչ միայն ճամբարի հաջող ավարտով, այլև նոր նախաձեռնությունների, հետագա համագործակցությունների և անձնային զարգացման նոր հնարավորությունների մեկնարկով։
Ծրագիրն իրականացվում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի կողմից՝ «ՍԴ Պլատֆորմ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Մաքս վան դեր Ստուել հիմնադրամի (FMS) կողմից և իրականացվում «ՍԴ Պլատֆորմ Հայաստանի» հետ համագործակցությամբ։
