2025 թվականին «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Մադլեն Մինասյանը մասնակցեց Բելգիայի Թագավորություն կատարած ուսումնական այցին։ Այցի նպատակն էր ուսումնասիրել Բրյուսելի երիտասարդական աշխատանքի փորձը՝ Հայաստանում մեթոդաբանության մշակման և միջազգային համագործակցության խթանման համար։
Այցն իրականացվել է Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» հետ համատեղ:
