«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական հասարակական կազմակերպությունը իրականացրել է «REGION. Ընտրական գործընթացների հուսալի իրազեկման համապետական ցանց» ծրագիրը:
Ծրագիրն իրականացվել է Հայաստանի Հանրապետության բոլոր 10 մարզերում և նպատակ ուներ բարձրացնել քաղաքացիների ընտրական իրազեկվածությունը, ուժեղացնել դիմադրողականությունը ապատեղեկատվության նկատմամբ, ինչպես նաև խթանել քաղաքացիների պատասխանատու և գիտակցված մասնակցությունը ընտրական գործընթացներին։
Ծրագրի հիմնական արդյունքներն ու ձեռքբերումները.
- 806 վերապատրաստված մասնակից. Իրականացվել է 31 մեկօրյա աշխատարան ՀՀ 10 մարզերի 30 համայնքներում (մասնակիցների 74.8%-ը՝ կանայք, 51.5%-ը՝ 18 — 24 տարեկան երիտասարդներ)։
- Քաղաքացիական թվային գործիք (Civic Tech). Մշակվել և գործարկվել է @ArmVoterBot տելեգրամյան հարթակը ընտրողների օպերատիվ իրազեկման և ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերի ընդունման համար։
- 750 տպագիր ուղեցույց. Հրատարակվել և բաշխվել է «Իրազեկ ընտրողի ուղեցույց. Քո քվեն՝ քո իրավունքը» տեղեկատվական ձեռնարկը։
- 753,726 դիտում. Ծրագրի շրջանակներում սոցիալական մեդիայում իրականացված տեղեկատվական արշավների ընդհանուր լսարանը։
Ծրագրի շրջանակներում ձևավորված գործընկերային կապերն ու փորձառությունը շարունակաբար կիրառվելու են տեղական ժողովրդավարության զարգացման հետագա նախաձեռնություններում
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության և German Marshall Fund of the United States — Transatlantic Foundation (GMF TF)-ի ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության ամբողջական պատասխանատվությունը կրում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության կամ GMF TF-ի տեսակետները։
