Հիմնադիր-անդամ
Brief info
Գայանեն «Մենք» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի հիմնադիր անդամներից է, ով կարևոր դերակատարում է ունեցել կազմակերպության ձևավորման և գաղափարական ուղղությունների սահմանման սկզբնական փուլերում։ Գայանեն մասնագիտացած է կառավարման, ծրագրերի նախագծման և իրականացման, ինչպես նաև կրթական ու հանրային հաղորդակցության ոլորտներում։ Ավելի քան մեկ տասնամյակ աշխատելով միջազգային և տեղական կառույցներում՝ նա կուտակել է համակարգման, թիմերի կառավարման, ռազմավարական պլանավորման և բազմաբնույթ գործընթացների արդյունավետ կազմակերպման լայն փորձ, որը մեծ պատասխանատվությամբ և պատրաստակամությամբ փոխանցում է երիտասարդներին։ Նրա գործունեությունը մշտապես ուղղված է եղել կրթական ծրագրերի որակյալ և նպատակային իրականացմանը, երիտասարդների հզորացման գործիքների ձևավորմանը և համայնքներում երկարաժամկետ ազդեցություն ապահովող նախաձեռնությունների զարգացմանը։ Գայանեն վստահ է, որ փոփոխությունն սկսվում է յուրաքանչյուրից, իսկ իրական ու մեծ փոփոխությունները հնարավոր են միայն երկարատև, հետևողական ռազմավարական աշխատանքի արդյունքում, որի հիմքում շարունակական, մրցունակ և բոլորի համար հասանելի կրթությունն է։
