Skip to content Skip to footer

Ծրագրի ավագ ղեկավար

Brief info

Վարսիկ Ներկարարյանը որպես ծրագրերի ղեկավար «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ին միացել է 2023թ․-ին։ Նա մասնագիտացած է երիտասարդների հզորացման, առաջնորդության ու համայնաքային զարգացման ծրագրերի նախագծման ու կառավարման մեջ։ Ունենալով արդեն 12 և ավել տարվա փորձ այս ոլորտում նա իր աշխատանքով խթանում է կամավորության, առաջնորդության, ժողովրդավարության ու մեդիագրագիտության դերի բարձրացմանը։Նախքան Մենք–ին միանալը Վարսիկն աշխատել է մի շարք այլ կազմակերպությունների տարբեր ծրագրերում ինչպիսիք ե. Ինտերնյուսը, Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն, Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամը, Սքոլաե Մունդի Արմենիա բարեգործական հիմնադրամի Դիլիջանի համայնքային կենտրոնը, Հայաստանի Զարգացման Նախաձեռնություններ (IDeA) բարեգործական հիմնադրամը, Բուդապեշտի Եվրոպայի Երիտասարդական Կենտրոնը,  համագարծակցել  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Հայաստանում Ամերիկյան Խորհուրդների և մի շարք այլ միջազգային կառույցների հետ։

Վարսիկը մասնակցել է մի շարք տեղական, ազգային և միջազգային դասընթացների ու վերապատրաստումների Ֆրանսիայում, Հունգարիայում, Ռուսաստանում, Վրաստանում, Լեհաստանում, Թուրքիայում, Գերմանիայում, Ֆինլանդիայում, Բելգիայում և Շվեդիայում:

Վարսիկը նաև մասնագիտացած է դասընթացների կազման և իրականացման մեջ, ունի 10-ից ավելի տարիների դասընթացավարության փորձ, իրականացրել է 50-ից ավել դասընթացներ։

Socials:

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.