2025 թվականին Ախուրյանի երիտասարդական հաբում հաջողությամբ իրականացվեց «Երիտասարդների աջակցություն՝ աշխատանքի շուկայում մուտք գործելու համար» նախաձեռնությունը։ Ծրագիրն իրականացվել է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի և SD Platform-ի համատեղ ջանքերով՝ Foundation Max van der Stoel — FMS-ի աջակցությամբ։
Երկօրյա ինտերակտիվ դասընթացին մասնակցեցին 21 երիտասարդներ, ովքեր հնարավորություն ստացան բարձրացնելու իրենց իրազեկվածությունը աշխատանքային իրավունքների և աշխատավայրի էթիկայի վերաբերյալ։ Դասընթացի ընթացքում քննարկվեցին աշխատավարձի հաշվարկի սկզբունքները, ինչպես նաև տրվեցին գործնական խորհուրդներ՝ արդյունավետ CV և մոտիվացիոն նամակ կազմելու, ինչպես նաև հարցազրույցներին պատրաստվելու համար։
Այս նախաձեռնության արդյունքում համայնքի երիտասարդները ձեռք բերեցին կարևոր գիտելիքներ և գործիքներ, որոնք կօգնեն նրանց վստահությամբ և պատրաստվածությամբ մուտք գործել աշխատանքի շուկա։
