Skip to content Skip to footer

Ապրիլի 19-ին «REGION. Ընտրական գործընթացների հուսալի իրազեկման համապետական ցանց» ծրագիրն իրականացվեց Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում։ Աշխատարանի նպատակն էր քաղաքացիական կրթության գործընթացում ներգրավել երիտասարդներին, կանանց, մեծահասակներին, առաջին անգամ ընտրողներին և Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։ Աշխատարանը վարեց ծրագրի դասընթացավար, ընտրական գործընթացների փորձագետ Մարիամ Հովեյանը, ով ներկայացրեց քաղաքացու դերն ու պատասխանատվությունը և քննարկեց ժողովրդավարության կայացման կարևորությունը։ Մասնակիցները ծանոթացան e-draft և e-request հարթակներին՝ բացահայտելով դրանց հնարավորություններն ու գործնական օգտագործման ձևերը։ Աշխատարանն առանձնացավ իր ինտերակտիվ ձևաչափով. գործնական խաղի միջոցով մասնակիցները հնարավորություն ունեցան անձամբ անցնել քվեարկության օրվա ողջ շղթայով՝ սկսած տեղամասի կահավորումից մինչև արդյունքների ամփոփում։

Աշխատարանն իրականացվում է Եվրոպական միության և German Marshall Fund of the United States — Transatlantic Foundation (GMF TF) -ի ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության ամբողջական պատասխանատվությունը կրում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության կամ GMF TF-ի տեսակետները

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.