2025 թվականի ապրիլի 27-ին, «Երիտասարդների մասնակցության խթանումը Լոռիում․ քաղաքացիական ներգրավվածության բարձրացում տեղական և տարածաշրջանային մակարդակներում» ծրագրի շրջանակներում, դասընթացավար Դավիթ Հակոբյանը Գյուլագարակ համայնքի երիտասարդների համար իրականացրեց հաղորդակցության, հանրային խոսքի և նախագծերի կառավարման թեմաներով գործնական աշխատարան։
Աշխատարանի ընթացքում մասնակիցները ծանոթացան նախագծերի կառավարման էությանը և իրագործման հիմնական փուլերին՝ ձեռք բերելով գործնական գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են սեփական գաղափարները ծրագրերի վերածելու համար։ Օրվա երկրորդ հատվածում ձևավորվեց 5 աշխատանքային խումբ, որոնք քարտեզագրեցին և վերհանեցին Գյուլագարակ համայնքի երիտասարդությանը հուզող հիմնական խնդիրները։ Մասնակիցների փաստմամբ՝ ստացված գիտելիքները լինելու են նրանց առաջիկա համայնքային նախաձեռնությունների հաջողության գրավականը։
Սույն միջոցառումն իրականացվել է «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո գործող «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Երիտասարդների ներգրավում և հզորացում» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության կողմից:
