Skip to content Skip to footer

2025 թվականին «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հայկ Ամիրխանյանը մասնակցեց Հանրային լրագրության ակումբի կազմակերպած ռազմավարական հաղորդակցության երկօրյա դասընթացին: Մասնագիտական հավաքին մասնակցում էին Երևանի և մարզերի ՔՀԿ-ների ղեկավարներ ու հաղորդակցության մասնագետներ։

Երկօրյա ինտենսիվ դասընթացի ընթացքում մասնակիցները խորացրեցին իրենց գիտելիքները հանրային արշավների ռազմավարական պլանավորման, թիրախային լսարանների վերլուծության և ազդեցիկ ուղերձների ձևակերպման ուղղությամբ: Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց հաղորդակցության արդյունավետ ուղիների ընտրությանը և իրականացված արշավների արդյունքների գնահատման գործիքակազմին:

Դասընթացը կազմակերպվել էր «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված Կոնսորցիումի կողմից, որի անդամներն են՝ Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.