Skip to content Skip to footer

«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի ծրագրերի կրտսեր համակարգող Ռոզիտա Խաչատրյանը մասնակցեց հայաստանյան լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար կազմակերպված մասնագիտական դասընթացին: Հանդիպման հիմնական թեման ապատեղեկատվության դեմ պայքարն ու մեդիա բովանդակության ճշգրտման արդի մեթոդներն էին։

Դասընթացի շրջանակներում մասնակիցներին ներկայացվեց արհեստական բանականության միջոցով ստեղծված կեղծ բովանդակության և «խորը կեղծիքի» (deep fake) նույնականացման ժամանակակից գործիքակազմը։

​Դասընթացն իրականացվել է ERIM (Equal Rights and Independent Media / «Հավասար իրավունքներ և անկախ մեդիա») կազմակերպության հետ համագործակցությամբ և Եվրոպական Միության ֆինանսավորմամբ:

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.