«Media-check» փաստերի ստուգման ակումբներ Լոռու մարզում նախագծի շրջանակում «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն ստորագրեց համագործակցության հուշագիր «Տաշիր Պլյուս ՏԱԽ»-ի հետ՝ համատեղ ջանքերով նպաստելու երիտասարդների համայնքային նախաձեռնություններում ներգրավմանն ու հզորացմանը։
Նախագիծը իրականացվում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի կողմից՝ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ՝ «Փաստերի ստուգման ակումբներ» ծրագրի շրջանակներում։
«Երիտասարդները գործելիս․ Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից՝ իրականացվելով Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ։
