Skip to content Skip to footer

«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական հասարակական կազմակերպության անդամ Արամ Գևորգյանն ընտրվել է «ԵՄ-ն՝ հանուն երիտասարդների շրջանավարտների ցանց»-ի անդամ: 2025թ․ հունվարի 12-ին տեղի է ունեցել ցանցի առաջին հանդիպումը, որի ընթացքում մասնակիցները ծանոթացել են ծրագրի մանրամասներին, ընթացակարգերին և պլանավորել առաջիկա յոթ ամիսների ընթացքում իրականացվելիք գործողությունները:

Ծրագրի հիմնական նպատակն է մոբիլիզացնել ԵՄ տարբեր երիտասարդական ծրագրերին մասնակցած երիտասարդներին՝ պահպանելով նրանց ոգևորությունն ու մոտիվացիան: Վերջիններս իրենց համայնքներում կապ կհաստատեն սահմանափակ հնարավորություններ ունեցող երիտասարդների հետ՝ նպաստելով նրանց ակտիվացմանը և ներգրավմանը ԵՄ շարժունության տարբեր ծրագրերում:

«ԵՄ-ն՝ հանուն երիտասարդների շրջանավարտների ցանց» ծրագիրն իրականացվում է «EU4Youth Coordination and Support»-ի կողմից Արևելյան գործընկերության 5 երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Մոլդովա, Վրաստան, Ուկրաինա):

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.