2025 թվականի հունիսի 27-ին «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական հասարակական կազմակերպության անդամ Արամ Գևորգյանը մասնակցեց «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Սոցիալական պաշտպանություն 2026․ Քաղաքականություն և բյուջե» թեմայով հանրային քննարկմանը։
Միջոցառման առանցքում քաղաքացիական հասարակության դերի հզորացումն էր բյուջետային գործընթացներում և ՔՀԿ-ների ակտիվ ներգրավումը սոցիալական պաշտպանության ոլորտի առաջնահերթությունների ձևավորման հարցերում։ Երկխոսությունը կազմակերպվել էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Տնտեսական զարգացման ու հետազոտությունների կենտրոնի կողմից։
