2025թ․ մարտի 16-ին, «Երիտասարդների մասնակցության խթանումը Լոռիում․ քաղաքացիական ներգրավվածության բարձրացում տեղական և տարածաշրջանային մակարդակներում» ծրագրի շրջանակներում, կայացավ Թումանյան համայնքի երիտասարդների համար նախատեսված աշխատարանի երկրորդ օրը։ Դասընթացը վարեց փորձագետ Դավիթ Հակոբյանը։
Օրվա թեմատիկ շրջանակը ներառում էր հաղորդակցության հմտություններ, հանրային խոսքի արվեստ և նախագծերի կառավարման հիմունքներ։ Տեսական գիտելիքներին զուգահեռ, մասնակիցները ներգրավվեցին ինտերակտիվ խմբային աշխատանքներում, որոնց միջոցով բացահայտեցին Թումանյան համայնքում երիտասարդների հետ կապված հիմնական հիմնախնդիրները։ Այս փուլը հնարավորություն տվեց երիտասարդներին կիրառել նախագծերի կառավարման գործիքները՝ համայնքային խնդիրների լուծմանն ուղղված նախնական գաղափարներ մշակելիս։
Սույն միջոցառումն իրականացվել է «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո գործող «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Երիտասարդների ներգրավում և հզորացում» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության կողմից։
