2025թ. մարտի 16-ին, «Երիտասարդների մասնակցության խթանումը Լոռիում․ քաղաքացիական ներգրավվածության բարձրացում տեղական և տարածաշրջանային մակարդակներում» ծրագրի շրջանակներում, տեղի ունեցավ հանդիպում Թումանյան համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) և ծրագրի մասնակից երիտասարդների միջև։ Հանդիպման նպատակն էր ստեղծել հարթակ անմիջական երկխոսության համար, որտեղ երիտասարդները կարող էին իրենց հուզող հարցերն ուղղել համայնքի ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրին իրենց կողմից բացահայտված համայնքային հիմնախնդիրները: Ավագանու անդամ Սվետլանա Եգանյանը ողջունեց երիտասարդների նախաձեռնողականությունն ու պատրաստակամությունը՝ ակտիվորեն նպաստելու համայնքում մշակութային և երիտասարդական կյանքի զարգացմանը։ Երկխոսության արդյունքում մասնակիցները և ՏԻՄ ներկայացուցիչները համատեղ քվեարկությամբ ընտրեցին այն առաջնահերթ խնդիրը, որի լուծմանն ուղղված նախաձեռնություններ են իրականացվելու ծրագրի հաջորդ փուլերում:
Սույն միջոցառումն իրականացվել է «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո գործող «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Երիտասարդների ներգրավում և հզորացում» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության կողմից։
