2025 թվականին «Առաջնորդելով համայնքում» Լոռու և Տավուշի մարզերի աղջիկների հզորացման ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում Լոռու մարզի Տաշիր համայնքի երիտասարդների համար կազմակերպվեց երկօրյա աշխատարան։
Աշխատարանի առաջին օրը դասընթացավար Վահե Խաչիկյանը մասնակիցներին ներկայացրեց առաջնորդության սկզբունքները, տեղական ինքնակառավարման համակարգն ու համայնքային կյանքում քաղաքացիական մասնակցության կարևորությունը։ Տեսական նյութն ամրապնդվեց գործնական և ինտերակտիվ խաղերի միջոցով, որոնք հնարավորություն տվեցին մասնակիցներին գործնականում պատկերացնել առաջնորդի դերն ու համայնքային կառավարման մեխանիզմները։
«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի «Առաջնորդելով համայնքում» Լոռու և Տավուշի մարզերի աղջիկների հզորացման ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացվել է Լիբերալ քաղաքականության ինստիտուտի «Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ:
