2025 թվականին «Առաջնորդելով համայնքում» ծրագրի երկօրյա աշխատարանի երկրորդ օրը մասնակիցներին հյուրընկալվեց ծրագրի մենթոր, «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Մադլեն Մինասյանը։
Հանդիպման ընթացքում Մադլեն Մինասյանը մասնակիցներին ներկայացրեց համայնքային նախաձեռնությունների էությունը՝ կիսվելով կազմակերպության երիտասարդների կողմից նախկինում իրականացված հաջողված օրինակներով։ Այնուհետև երիտասարդները, բաժանվելով աշխատանքային խմբերի, պատկերեցին իրենց համայնքների խնդիրների «ծառերը»՝ վերհանելով հիմնախնդիրների պատճառներն ու հետևանքները։
Աշխատարանի երկրորդ մասում մասնակիցները ներկայացրեցին իրենց գործնական աշխատանքների արդյունքները և նախանշեցին համայնքային խնդիրների լուծմանն ուղղված կոնկրետ նախաձեռնություններ ու գործողությունների պլաններ։
«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի «Առաջնորդելով համայնքում» Լոռու և Տավուշի մարզերի աղջիկների հզորացման ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացվել է Լիբերալ քաղաքականության ինստիտուտի «Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ:
