Skip to content Skip to footer

«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական հասարակական կազմակերպությունը, իր զարգացման նոր ռազմավարության շրջանակում, իրականացրեց թիմի համար նախատեսված խորհրդատվական հանդիպում՝ նվիրված դրամահավաքի և դրամաշնորհային հայտերի պատրաստմանը։ Հանդիպման ընթացքում թիմը հնարավորություն ունեցավ մանրամասն ծանոթանալու միջազգային նախագծերի մշակման, կառավարման և իրականացման գործընթացներին։

Այս խորհրդատվական ցիկլի նպատակն է զորեղացնել թիմի ներքին կարողությունները և աջակցել միջազգային երիտասարդական ծրագրերի արդյունավետ իրականացման գործում։ Գործնական քննարկումների շնորհիվ թիմի անդամները վերանայեցին իրենց մոտեցումները՝ նախանշելով զարգացման նոր հնարավորություններ միջազգային ասպարեզում և նոր գործընկերային կապերի հաստատման ուղիները։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և Transatlantic Foundation / Black Sea Trust for Regional Cooperation ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատու է բացառապես «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն և այն չի կարող արտահայտել Եվրոպական միության և Black Sea Trust for Regional Cooperation-ի տեսակետները։

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.