Skip to content Skip to footer

Ապրիլի 11-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում իրականացվեց «REGION. Ընտրական գործընթացների հուսալի իրազեկման համապետական ցանց» ծրագրի հերթական աշխատարանը։ Սա համայնքում անցկացվող արդեն երկրորդ հանդիպումն էր, որն այս անգամ առանձնահատուկ ուղղված էր կանանց և Արցախից բռնի տեղահանված անձանց ակտիվ ներգրավմանը։

Աշխատարանը վարում էր «REGION» ծրագրի դասընթացավար Վահե Խաչիկյանը։ Մասնակիցների հետ քննարկվեցին քաղաքացիական մասնակցության ձևերն ու գործիքները, ընտրական սկզբունքները և համընդհանուր ընտրական իրավունքի նշանակությունը։

Քննարկումների առանցքում էր երիտասարդների և կանանց դերը համայնքային որոշումների կայացման գործընթացներում։ Ընդգծվեց իրազեկված և պատասխանատու քաղաքացի լինելու կարևորությունը ժողովրդավարական հասարակության կայացման և ամրապնդման գործում։

Աշխատարանն իրականացվում է Եվրոպական միության և German Marshall Fund of the United States — Transatlantic Foundation (GMF TF) -ի ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության ամբողջական պատասխանատվությունը կրում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության կամ GMF TF-ի տեսակետները։

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.