2026 թվականի մարտի 22-ին Շիրակի մարզի Ախուրյան համայնքում տեղի ունեցավ «REGION. Ընտրական գործընթացների հուսալի իրազեկման համապետական ցանց» ծրագրի հինգերորդ աշխատարանը։ Հանդիպման առանցքում քաղաքացիական մասնակցության բազմազան հնարավորություններն էին՝ սկսած ավանդական հանրաքվեներից մինչև արդի նորարարական թվային հարթակներ։
Աշխատարանի ընթացքում մասնակիցների հետ մանրամասն ուսումնասիրվեցին ընտրական գործընթացների թափանցիկության ապահովման մեխանիզմներն ու ընտրական իրավախախտումների կանխարգելման գործուն եղանակները։ Միջոցառման ամենահետաքրքիր ու հագեցած մասը սիմուլյացիոն խաղն էր, որի ընթացքում երիտասարդները ստանձնեցին ընտրական գործընթացի տարբեր մասնակիցների դերեր։ Նրանք հնարավորություն ունեցան անձամբ կազմակերպել քվեարկության ողջ շղթան՝ տեղամասի կահավորումից մինչև քվեարկության արդյունքների վերջնական ամփոփումը՝ գործնականում պատկերացնելով յուրաքանչյուր քայլի կարևորությունը։
Աշխատարանն իրականացվում է Եվրոպական միության և German Marshall Fund of the United States — Transatlantic Foundation (GMF TF)-ի ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության ամբողջական պատասխանատվությունը կրում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության կամ GMF TF-ի տեսակետները։
