«REGION. Ընտրական գործընթացների հուսալի իրազեկման համապետական ցանց» ծրագրի շրջանակներում Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքում տեղի ունեցավ հերթական աշխատարանը։
Աշխատարանի ընթացքում անդրադարձ կատարվեց այնպիսի առանցքային թեմաների, ինչպիսիք են քաղաքացու դերը և մասնակցության հիմքերը ժողովրդավարության մեջ, ընտրական իրավունքի սկզբունքները, թափանցիկությունն ու մատչելիությունը, ինչպես նաև քվեարկության օրվա ընթացակարգերն ու ընտրական իրավախախտումների կանխարգելումը։
Միջոցառումն առանձնացավ իր ինտերակտիվ ձևաչափով։ Մասնակիցները մանրամասն քննարկեցին ընտրական գործընթացների վերաբերյալ հաճախ տրվող հարցերը, վերհանեցին տարածված միֆերը և դրանք համադրեցին իրական փաստերի ու օրենսդրական կարգավորումների հետ։ Գործնական խաղի միջոցով մասնակիցները հնարավորություն ունեցան անձամբ անցնել քվեարկության օրվա ողջ շղթայով՝ սկսած տեղամասի կահավորումից մինչև արդյունքների ամփոփում։
Աշխատարանն իրականացվում է Եվրոպական միության և German Marshall Fund of the United States — Transatlantic Foundation (GMF TF)-ի ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության ամբողջական պատասխանատվությունը կրում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության կամ GMF TF-ի տեսակետները։
