«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի ծրագրերի կրտսեր համակարգող Ռոզիտա Խաչատրյանը մասնակցեց հայաստանյան լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար կազմակերպված մասնագիտական դասընթացին: Հանդիպման հիմնական թեման ապատեղեկատվության դեմ պայքարն ու մեդիա բովանդակության ճշգրտման արդի մեթոդներն էին։
Դասընթացի շրջանակներում մասնակիցներին ներկայացվեց արհեստական բանականության միջոցով ստեղծված կեղծ բովանդակության և «խորը կեղծիքի» (deep fake) նույնականացման ժամանակակից գործիքակազմը։
Դասընթացն իրականացվել է ERIM (Equal Rights and Independent Media / «Հավասար իրավունքներ և անկախ մեդիա») կազմակերպության հետ համագործակցությամբ և Եվրոպական Միության ֆինանսավորմամբ:
