Skip to content Skip to footer

2025 թվականի սեպտեմբերի 13-ին և 14-ին Գյուլագարակ համայնքում տեղի ունեցավ երկօրյա դասընթաց՝ «Կայուն զարգացման նպատակները համայնքներում. խնդիրներ և լուծումներ» ծրագրի շրջանակներում։ Միջոցառմանը մասնակցեցին շուրջ 20 կանայք և աղջիկներ, ովքեր հնարավորություն ունեցան զարգացնելու իրենց հմտությունները մի քանի առանցքային ուղղություններով։

Դասընթացի ընթացքում մասնագիտական քննարկումներ ծավալվեցին առաջնորդության, համայնքի մոբիլիզացիայի (դասընթացավար՝ Մադլեն Մինասյան), տեղական ինքնակառավարման (դասընթացավար՝ Քրիստինե Հովսեփյան), կանանց իրավունքների (դասընթացավար՝ Վարսիկ Ներկարարյան), ինչպես նաև կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) և ջատագովության (դասընթացավար՝ Դավիթ Հակոբյան) թեմաներով։ Հատկանշական էր հյուրընկալված Թամարա Ինգլանդի մասնակցությունը, ով ներկայացրեց ԱՄՆ-ում կանանց իրավունքների ներկա իրավիճակն ու առկա մարտահրավերները։

Դասընթացի երկրորդ օրը մասնակիցները կիրառեցին «ԿԶՆ քարտեզագրում» (SDG Mapping) մեթոդը՝ վերհանելով համայնքային խնդիրները և դրանք համադրելով կայուն զարգացման համաշխարհային նպատակների հետ։ Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Գյուլագարակի համայնքապետարանին արդյունավետ համագործակցության համար։

Սույն դասընթացն իրականացվել է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի կողմից՝ «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի «CSOs4SLD2. ՔՀԿ-ները հանուն կայուն տեղական զարգացման (դրամաշնորհների կառավարում)» ծրագրի փոքր դրամաշնորհների բաղադրիչի շրջանակում՝ «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո, որն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսավորմամբ։

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.