2025 թվականի սեպտեմբերի 27-ին Տաշիր համայնքում մեկնարկեց «Կայուն զարգացման նպատակները համայնքներում. խնդիրներ և լուծումներ» ծրագրի շրջանակներում կազմակերպված երկօրյա դասընթացը։ Միջոցառմանը մասնակցեցին շուրջ 20 կանայք և աղջիկներ, ովքեր պատրաստակամ են նպաստել իրենց համայնքի զարգացմանը
Դասընթացի առաջին հատվածում հյուր խոսնակ Լիլյա Դավթյանի հետ մասնակիցները ծանոթացան տեղական ինքնակառավարման սկզբունքներին և քաղաքացիական մասնակցության մեխանիզմներին։ Գործնական աշխատանքի միջոցով ուսումնասիրվեցին Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայքէջն ու նորաստեղծ «Տեսել եմ» հավելվածը, որը նորարարական հարթակ է համայնքային խնդիրների բարձրաձայնման համար։
Օրվա երկրորդ կեսը նվիրված էր առաջնորդության հմտությունների զարգացմանը։ Դասընթացավար Մադլեն Մինասյանի ուղղորդմամբ մասնակիցները քննարկեցին առաջնորդի և ղեկավարի տարբերությունները, վերլուծեցին օրինակելի առաջնորդի տեսակն ու այն հիմնական ունակությունները, որոնք անհրաժեշտ են համայնքային մոբիլիզացիայի համար։
Սույն դասընթացն իրականացվել է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի կողմից՝ «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի «CSOs4SLD2. ՔՀԿ-ները հանուն կայուն տեղական զարգացման (դրամաշնորհների կառավարում)» ծրագրի փոքր դրամաշնորհների բաղադրիչի շրջանակում՝ «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո, որն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսավորմամբ։
