Skip to content Skip to footer

2025 թվականին ՍԴ Պլատֆորմը՝ «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի հետ համատեղ և Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի հետ համագործակցությամբ, իրականացրեց «Աշխատանքային իրավունք» թեմայով երկօրյա դասընթաց։

Միջոցառման հիմնական նպատակն էր բարձրացնել երիտասարդների իրազեկվածությունը սեփական աշխատանքային իրավունքների, աշխատող-գործատու փոխհարաբերությունների և աշխատանքային պայմանագրերի առանցքային կառուցվածքի վերաբերյալ։

Առաջին օրը մասնակիցները ծանոթացան աշխատանքային իրավունքի տեսական հիմքերին, աշխատանքային պայմանագրի կառուցվածքին, ինչպես նաև աշխատանքային հարաբերություններում հանդիպող հնարավոր խախտումների ձևերին։ Երկրորդ օրը նվիրված էր գործնական աշխատանքին։ Մասնակիցները խմբային քննարկումների միջոցով վերլուծեցին կոնկրետ իրավիճակներ՝ փորձելով նույնականացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքի այն նորմերը, որոնք խախտվել են տվյալ դեպքերում։

Սույն դասընթացը իրականացնում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն՝ «ՍԴ Պլատֆորմ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Մաքս վան դեր Ստուել հիմնադրամի կողմից։

Ծրագիրն իրականացվում է «ՍԴ Պլատֆորմ Հայաստանի» հետ համագործակցությամբ։

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.