Skip to content Skip to footer

2025 թվականի դեկտեմբերի 7-ին ՍԴ Պլատֆորմը՝ «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի հետ համատեղ և Մաքս վան դեր Ստուել (FMS) հիմնադրամի աջակցությամբ, իրականացրեց աշխատանքային իրավունքի թեմայով աշխատաժողով, որին մասնակցեցին ՀՀ տարբեր մարզերից շուրջ 65 երիտասարդ։

Աշխատաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան Մաքս վան դեր Ստուել հիմնադրամի տնօրեն Քիդո Քյոնիգը, ՍԴ Պլատֆորմի խորհրդի անդամ Արմեն Մխչյանը և «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի գործառնական համակարգող Մադլեն Մինասյանը։

Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ պանելային քննարկում, որի խոսնակներն էին.

  • Ռուբեն Սարգսյան – «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն,
  • Լիանա Բադալյան – Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի (ՖԷՀ) հայաստանյան գրասենյակի համակարգող,
  • Էլեն Մանասերյան – ՀՀ Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ։

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց աշխատանքային իրավունքներին, առկա խոչընդոտներին ու հնարավորություններին, ինչպես նաև այն հարթակներին, որոնք նպաստում են երիտասարդների առավել արդյունավետ ներգրավմանը աշխատաշուկա։

Օրվա երկրորդ հատվածում մասնակիցներն անցան գործնական աշխատանքի՝ կիրառելով «Համաշխարհային սրճարան» (World Café) մեթոդը։ Երիտասարդները ներկայացրեցին իրենց առաջարկությունները՝ ուղղված ոլորտային խնդիրների կարգավորմանը և լուծման նորարար ուղիների որոնմանը։

Աշխատաժողովն իրականացվում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի կողմից՝ «ՍԴ Պլատֆորմ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Մաքս վան դեր Ստուել հիմնադրամի կողմից և իրականացվում է «ՍԴ Պլատֆորմ Հայաստանի» հետ համագործակցությամբ։

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.