Դեկտեմբերի 21-ին կայացավ «Կանայք առաջնորդության մեջ. գենդերային կարծրատիպեր և դրանց հաղթահարում» խորագրով ֆորումը։ Ֆորումին ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում Կանադայի դեսպան՝ Էնդրյու Թըրները, ով շնորհավորեց մասնակիցներին ծրագրում ակտիվ մասնակցության ու նշանակալի արդյունքներ ունենալու կապակցությամբ։ Դեսպանը խոսեց նաև հայ-կանադական հարաբերությունների, CFLI-ի կողմից իրականացվող ֆինանսավորման ու կանանց իրավունքների մասին բարձրաձայնելու կարևորության մասին։
«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի գործառնական համակարգողը Մադլեն Մինասյանը ֆորումի մասնակիցներին ներկայացրեց The “She” in Civic ծրագրի նպատակներն ու աշխատանքային փուլերը, ընդգծեց մինչ այժմ գրանցած բոլոր արդյունքները։ The “She” in Civic ծրագրի մասնակիցներ՝ Գրետա Խանդանյանը, Արիանա Մարգարյանն ու Աստղիկ Ծատուրյանը ներկաներին պատմեցին «ԱզատվելOFF կարծրատիպերից» խաղի մասին։ Ինտերակտիվ ձևաչափով ներկայացրին խաղի ընթացքի ու բովանդակության մասին։
Օրվա առաջին հատվածում տեղի ունեցավ «Կանայք առաջնորդության մեջ․ գենդերային կարծրատիպեր և հաղթահարման ուղիներ» խորագրով պանելային քննարկումը, որի խոսնակներն էին՝
Լիանա Հովհաննիսյանը (ՀՀ ՏԿԵ նախարարություն, նախարարի օգնական), Զառա Ղազարյանը (Լրագրող, բլոգեր), Միլենա Հայրապետյան («Safe YOU», հաղորդակցության մենեջեր), Գոհար Թադևոսյանը (Կին ձեռներեց, «Ավետիս» բրենդի համահիմնադիր):
Ֆորումի երկրորդ հատվածում երիտասարդները մասնակցեցին ինտերակտիվ quiz-ի՝ պատասխանելով կանանց իրավունքների ու գենդերային հավասարության մասին հարցերին։ Հաղթող մասնակիցները պարգևատրվեցին նվերներով։
The “She” in Civic ծրագիրն իրականացնում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն` CFLI-ի աջակցությամբ։ Այստեղ արտահայտված մտքերը պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտացոլեն CFLI-ի պաշտոնական քաղաքականությունը կամ դիրքորոշումը:
