«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն մեկնարկում է նոր ծրագիր՝ «Անվտանգ խոսք առցանց հարթակում. Միկրո-ակադեմիա Հայաստանի մարզաբնակ երիտասարդների և կանանց համար»։
Ծրագրի նպատակն է հզորացնել Լոռու, Գեղարքունիքի և Շիրակի մարզերի երիտասարդներին ու կանանց՝ փոխանցելով նրանց թվային տիրույթում ավելի ապահով, պաշտպանված և տեղեկացված գործելու անհրաժեշտ հմտությունները։
Միկրո-ակադեմիայի ընթացքում կընտրվեն և կվերապատրաստվեն 10 երիտասարդներ, ովքեր վերադառնալով իրենց համայնքներ կդառնան մենթորներ և ու կաշխատեն իրենց համայնքի երիտասարդների հետ ՝ փոխանցելով թվային դաշտում արդյունավետ և տեղեկացված գործելու համար անհրաժեշտ բոլոր գիտելիքները։
Ծրագրի բոլոր փուլերը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագրեր
«Անվտանգ խոսք առցանց. Միկրո-ակադեմիա Հայաստանի մարզաբնակ երիտասարդների և կանանց համար» ծրագիրն իրականացվում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի կողմից՝ CIVICUS-ի Թվային ժողովրդավարության նախաձեռնության (DDI) աջակցությամբ։
