Մայիսի 2-ին Սյունիքի մարզի Գորիս համայնքում տեղի ունեցավ «REGION. Ընտրական գործընթացների հուսալի իրազեկման համապետական ցանց» ծրագրի հերթական աշխատարանը։
Ծրագրի դասընթացավար Մարիամ Մկրտչյանի առաջնորդությամբ մասնակիցները քննարկեցին ժողովրդավարության մեջ քաղաքացու դերն ու մասնակցության հիմքերը, ընտրական իրավունքի սկզբունքները, ինչպես նաև քվեարկության օրվա ընթացակարգերն ու ընտրական իրավախախտումների կանխարգելումը։ Աշխատարանն անցավ ինտերակտիվ ձևաչափով. գործնական խաղի միջոցով մասնակիցները հնարավորություն ունեցան անձամբ անցնել քվեարկության օրվա ողջ շղթայով՝ տեղամասի կահավորումից մինչև արդյունքների ամփոփում։
Աշխատարանն իրականացվում է Եվրոպական միության և German Marshall Fund of the United States — Transatlantic Foundation (GMF TF) -ի ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության ամբողջական պատասխանատվությունը կրում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության կամ GMF TF-ի տեսակետները։
