Skip to content Skip to footer

Մայիսի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքում տեղի ունեցավ «REGION. Ընտրական գործընթացների հուսալի իրազեկման համապետական ցանց» ծրագրի հերթական աշխատարանը։ Հանդիպմանը մասնակցում էին առաջին անգամ ընտրողներ, կանայք և Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները։

Աշխատարանը վարեց ծրագրի դասընթացավար Մարիամ Մկրտչյանը, ով մանրամասն ներկայացրեց քաղաքացիական մասնակցության կարևորությունը ժողովրդավարական գործընթացներում։ Անդրադարձ կատարվեց ընտրական իրավունքի հիմնարար սկզբունքներին, քվեարկության մատչելիությանը և ընտրական իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետ եղանակներին՝ ներառելով քվեարկության օրվա բոլոր փուլերը։

Հատուկ ուշադրություն դարձվեց e-draft և e-request հարթակների ներկայացմանը, որոնց միջոցով քաղաքացիները կարող են գործնականում մասնակցել իրավական նախագծերի քննարկմանը և հարցումներ ուղղել պետական մարմիններին։ Աշխատարանի ընթացքում քննարկվեցին նաև ընտրություններին վերաբերող հաճախ հնչող հարցերը, վերհանվեցին տարածված սխալ պատկերացումները, որոնք համադրվեցին փաստերի և գործող օրենսդրության հետ։

Աշխատարանն իրականացվում է Եվրոպական միության և German Marshall Fund of the United States — Transatlantic Foundation (GMF TF) -ի ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության ամբողջական պատասխանատվությունը կրում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության կամ GMF TF-ի տեսակետները։

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.