Մայիսի 3-ին Սյունիքի մարզի Կապան համայնքում տեղի ունեցավ «REGION. Ընտրական գործընթացների հուսալի իրազեկման համապետական ցանց» ծրագրի հերթական աշխատարանը, որը միավորել էր առաջին անգամ ընտրող երիտասարդներին։
Ծրագրի դասընթացավար Մարիամ Մկրտչյանի առաջնորդությամբ մասնակիցները քննարկեցին ժողովրդավարական հասարակությունում քաղաքացու դերն ու մասնակցության կարևորությունը, ընտրական իրավունքի հիմնարար սկզբունքները, ինչպես նաև քվեարկության օրվա ընթացակարգերն ու իրավախախտումների կանխարգելման գործիքները։ Աշխատարանի երկրորդ հատվածում, սիմուլացիոն խաղի միջոցով, մասնակիցները գործնականում անցան քվեարկության օրվա ողջ շղթայով՝ տեղամասի կահավորումից մինչև արդյունքների ամփոփում։
Աշխատարանն իրականացվում է Եվրոպական միության և German Marshall Fund of the United States — Transatlantic Foundation (GMF TF) -ի ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության ամբողջական պատասխանատվությունը կրում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության կամ GMF TF-ի տեսակետները։
