Skip to content Skip to footer

«Անվտանգ խոսք առցանց հարթակում. Միկրո-ակադեմիա Հայաստանի մարզաբնակ երիտասարդների և կանանց համար» ծրագրի շրջանակում կայացել է հանդիպում մարզային մենթորների հետ։

​Աշխատանքային հերթական հանդիպման ընթացքում 10 մենթորներին ներկայացրել և ծանոթացրել ենք Google Classroom ուսումնական հարթակին, որտեղ տեղադրված են և իրականացվելու են օնլայն մոդուլները։

​Հանդիպման նպատակն էր նախապատրաստել մենթորներին առաջիկա աշխատանքներին, որոնք իրականացվելու են մարզերում՝ երիտասարդների և կանանց համար թվային իրավունքների, առցանց անվտանգության և մեդիագրագիտության բարձրացման ուղղությամբ։

«Անվտանգ խոսք առցանց հարթակում. Միկրո-ակադեմիա Հայաստանի մարզաբնակ երիտասարդների և կանանց համար» ծրագիրն իրականացվում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի կողմից՝ CIVICUS-ի Թվային ժողովրդավարության նախաձեռնության (DDI) աջակցությամբ։

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.