Ս․թ․ հուլիսի 30-31-ին «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի անդամ Արամ Գևորգյանը մասնակցել է «ՔՀԿ-ների շահերի պաշտպանությունը անորոշության ժամանակներում» ծրագրի շրջանակներում կազմակերպված Advocacy (Ջատագովության) դպրոցին, որը համախմբել էր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների Մոլդովայից, Հայաստանից և Ուկրաինայից։
Միջոցառման ընթացքն ու առանցքային թեմաները.
Փորձի փոխանակում. Մասնակիցները ներկայացրել են իրենց կազմակերպությունների գործունեությունը, կիրառվող ջատագովության գործիքներն ու առկա մարտահրավերները՝ քննարկելով համայնքների, իշխանությունների և լայն հանրության հետ արդյունավետ հաղորդակցման ուղիները։
Կազմակերպչական զարգացում. Ընդգծվել է, որ կազմակերպությունների նկատմամբ վստահությունն ու հեղինակությունը ձևավորվում են թափանցիկության, պատասխանատվության և հետևողականության միջոցով։ Կարևորվել է նաև պատրաստված թիմերի, մշտադիտարկման արդյունավետ մեխանիզմների և տվյալների պաշտպանության արձանագրությունների առկայությունը։
Փորձագիտական երկխոսություն. Հանդիպում է կայացել Մոլդովայի «Սորոս» հիմնադրամի գործադիր տնօրեն և Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Ազգային պլատֆորմի համակարգող Դանիելա Վիդայկուի հետ՝ ուսումնասիրելով ցանցային համագործակցության և ոլորտի միասնական ձայնն ամրապնդելու հնարավորությունները։
«Advocacy» դպրոցը իրականացվել է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ՝ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի անդամներին տրամադրվող դրամաշնորհների շրջանակներում և իրականացվում է «Քաղաքականության և բարեփոխումների կենտրոնի», «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի և «RPR կոալիցիայի» կողմից։ Շնորհակալություն «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ին ընձեռնված հնարավորության և արդյունավետ համագործակցության համար։
