Ապրիլի 12-ին Կոտայքի մարզի Հրազդան համայնքում տեղի ունեցավ «REGION. Ընտրական գործընթացների հուսալի իրազեկման համապետական ցանց» ծրագրի հերթական աշխատարանը։ Հանդիպումը վարում էր «REGION» ծրագրի դասընթացավար, ընտրական գործընթացների փորձագետ Մարիամ Հովեյանը։
Աշխատարանի ընթացքում մասնակիցները քննարկեցին ժողովրդավարական հասարակարգի համար առանցքային մի շարք թեմաներ, այդ թվում՝
- Քաղաքացու դերը և մասնակցության հիմքերը ժողովրդավարության մեջ,
- Ընտրական իրավունքի սկզբունքները, գործընթացի թափանցիկությունն ու մատչելիությունը,
- Քվեարկության օրվա ընթացակարգերն ու ընտրական իրավախախտումների կանխարգելման մեխանիզմները։
Աշխատարանն առանձնացավ իր ինտերակտիվ ձևաչափով։ Գործնական սիմուլյացիոն խաղի միջոցով մասնակիցները հնարավորություն ունեցան անձամբ անցնել քվեարկության օրվա ողջ շղթայով՝ սկսած տեղամասի նախապատրաստումից և կահավորումից մինչև արդյունքների վերջնական ամփոփում։
Աշխատարանն իրականացվում է Եվրոպական միության և German Marshall Fund of the United States — Transatlantic Foundation (GMF TF) -ի ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության ամբողջական պատասխանատվությունը կրում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության կամ GMF TF-ի տեսակետները։
