Skip to content Skip to footer

Օգոստոսի 15-ին Լոռու մարզի Դսեղ գյուղում մեկնարկել է «Փափուկ հմտությունների զարգացման կրթական ճամբարը», որը համախմբել է 14-17 տարեկան երիտասարդների Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի մարզերից։

Ճամբարի առաջին օրը հագեցած էր նոր ծանոթություններով և հետաքրքիր խաղերով։ Օրվա առաջին հատվածում մասնակիցները ծանոթացել են միմյանց հետ և մասնակցել թիմային խաղերի։

Օրվա երկրորդ հատվածում ճամբարականներին հյուրընկալվել էր դաստիարակ և բլոգեր Հերմինեն։ Հանդիպման ընթացքում նա երիտասարդների հետ խոսել է համայնքային կյանքում ակտիվ ներգրավված լինելու, սեփական նախաձեռնություններով հանդես գալու, ինչպես նաև ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները ճիշտ և արդյունավետ կիրառելու կարևորության մասին։

Օրվա ավարտին մասնակիցները սովորել են հայկական ազգային պարեր, իսկ երեկոն եզրափակվել է խարույկի շուրջ ունեցած զրույցներով։

Աշխատարանն իրականացվում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի կողմից՝ «ՍԴ Պլատֆորմ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Մաքս վան դեր Ստուել հիմնադրամի կողմից։ Ծրագիրն իրականացվում է «ՍԴ Պլատֆորմ Հայաստանի» հետ համագործակցությամբ։

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.