Օգոստոսի 10-ին «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի անդամ Արամ Գևորգյանն իր թիմի և կազմակերպության նախկին ծրագրերի մասնակիցների համար անցկացրեց առցանց տեղեկատվական հանդիպում՝ նվիրված շահերի պաշտպանության թեմային։
Հանդիպումը շարունակությունն էր «ՔՀԿ-ների շահերի պաշտպանությունը անորոշության ժամանակներում» ծրագրի շրջանակներում Մոլդովայում կազմակերպված «Ջատագովության» դպրոցի, որը համախմբել էր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների Մոլդովայից, Հայաստանից և Ուկրաինայից։
Տեղեկատվական հանդիպման ընթացքում Արամը կիսվեց երկօրյա դպրոցում ձեռք բերած գիտելիքներով. խոսվեց այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում շահերի պաշտպանությունը, ինչ մոտեցումներ կան, ինչպես ճանաչել շահակիցներին ու թիրախային լսարանը։
«Ջատագովության» դպրոցը իրականացվել է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ՝ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի անդամներին տրամադրվող դրամաշնորհների շրջանակներում և իրականացվում է «Քաղաքականության և բարեփոխումների կենտրոնի», «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի և «RPR կոալիցիայի» կողմից։
